Home Միջազգային Թրամփը ուզում է, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ռեժիմը ապրիլի կեսին թուլանա

Թրամփը ուզում է, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ռեժիմը ապրիլի կեսին թուլանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուզում է, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ռեժիմը ապրիլի կեսին թուլանա։ Նա նշել է, որ այդ սահմանափակումների պահպանումը կարող է «ոչնչացնել» երկիրը։

«Շատերն են ինձ հետ համամիտ։ Մեր երկիրը չի կառուցվել, որ փակվի»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Դուք կարող եք ոչնչացնել երկիրն այդ կերպ։ Ես շատ կուզեի, որ երկիրը մինչեւ Զատիկ բացվեր»,- ասել է նա։

Առողջապահության ոլորտում փորձագետները կարծում են, որ աշխարհում ձեռնարկված միջոցառումները կորոնավիրուսի անվերահսկելի տարածումը կանխելու միակ միջոցն են։

Սակայն Թրամփը հասկացրել է, որ նման միջոցառումները չափազանցված էին։ «Մենք տարեկան գրիպից կորցնում ենք հազարավոր եւ հազարավոր մարդկանց։ Սակայն մենք չենք փակում երկիրը։ Մենք շատ ավելին ենք կորցնում ՃՏՊ-ների ժամանակ։ Սակայն մենք կոչ չենք անում ընկերություններին ավտոմեքենաներ չարտադրել»,- հաստատել է Թրամփը։

«Մենք չենք կարող կորցնել Boing-ը, մենք չենք կարող կորցնել այդ ընկերություններից որոշները։ Մենք խոսում ենք հարյուր հազարավոր աշխատատեղերի, միլիոնավոր աշխատատեղերի մասին»,- ասել է նա։