Home Միջազգային Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87-ի: Այս պահին 76 պացիենտ բուժում է ստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վարակվածների թիվը կազմում է 72, որից 10 մարդ ապաքինվել է, մեկը մահացել է, 61-ը բուժում է ստանում:

Օպերատիվ շտաբը բոլոր քաղաքացիներին կոչ է արել ուշադիր լինել, հետեւել ԱՀԿ-ի խորհուրդներին, հետեւել շտաբի կայացրած որոշումներին եւ կանոններին: