Home Հասարակություն «Հրապարակ». Մարությանը փորձում է շրջանցել ՎԶԵԲ-ի կանոնները

«Հրապարակ». Մարությանը փորձում է շրջանցել ՎԶԵԲ-ի կանոնները

«Մենք գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել տրանսպորտային ցանցը և դրա համար վարկային միջոցներ է փորձում հայթայթել։ Բանակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ։

Հայկ Մարությանը խնդրել է ՎԶԵԲ-ին` ավտոբուսների համար տրամադրվելիք վարկային մրցույթը հայտարարելուց առաջ թույլ տալ, որ գործընթացն սկսեն՝ ավտոբուսների գնման մրցույթը հայտարարեն, ինչը ՎԶԵԲ-ի կանոնակարգը թույլ չի տալիս (մրցույթն ամենավերջում պետք է հայտարարվի)։

Նպատակն այն է, որ մինչև աշուն 100 ավտոբուս բերեն և սկսեն շահագործել։ ՎԶԵԲ-ը թույլ կտա՞։  «Դժվար է ասել. բանակցում են, մինչև փետրվարի վերջը Հայկը պիտի կարողանա հասցնել, այլապես չի հասցնի մինչև ամառ, ինչպես խոստացել է վարչապետին»։

Ի դեպ, չի բացառվում, որ շուտով պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը՝ Հրաչ Սարգսյանը, ում աշխատանքից դժգոհություններ կան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: