Home Քաղաքականություն Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը

Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը

Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

«Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն,ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ:

Ակնհայտ է, որ իշխանությունը այս հանրաքվեն  իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա պատասխանատվությունից խուսափելու համար:

Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում:

Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար: Ավելին, այս հանրաքվեն մեր համոզմամբ հանդիսանալու է մեր հայրենակիցների միջև էլ ավելի խորը պառակտման պատճառ: Այն շեղելու է մեր ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից և  իշխանության ձախողումներից,թե ներքին,թե արտաքին ոլորտներում:

Ռեֆորմիստների կուսակցությունը չցանկանալով մասնակից դառնալ օրվա իշխանության և նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը՝  հայտարարում է  հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չմասնակցելու մասին որոշումը»,- ասված է հայտարարությունում: