Home Միջազգային Վիեննայում ՌԴ դեսպանատունը սիրահարներին շնորհավորել է Սերգեյ Լավրովի մասնակցությամբ հումորային տեսանյութով (տեսանյութ)

Վիեննայում ՌԴ դեսպանատունը սիրահարներին շնորհավորել է Սերգեյ Լավրովի մասնակցությամբ հումորային տեսանյութով (տեսանյութ)

Ավստրիայում Ռուսաստանի դեսպանատունը իր հետևորդներին շնորհավորել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ հումորային տեսանյութի միջոցով:

«Ձեզ սեր ենք ցանկանում»,- գրել են դիվանագետները դեսպանատան Facebook-ի էջում և տեղադրել տեսանյութը, որում ՌԴ արտգործնախարարը օդային համբույր է ուղարկում:

Տեսանյութը նկարահանվել է 2015 թվականին: Այն ժամանակ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ արտգործնախարարի ժեստը ուղղված է եղել իր հարավաֆրիկացի գործընկեր Մաիտե Նկոանա-Մաշաբանեին:

Տեսանյութը դիտել այստեղ։