Home Տնտեսություն Ռուսաստանը 2,8 մլն դոլար կտրամադրի Հայաստանի երկու մազերի զարգացման համար

Ռուսաստանը 2,8 մլն դոլար կտրամադրի Հայաստանի երկու մազերի զարգացման համար

Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդը Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի զարգացման համար 2,8 մլն դոլար կտրամադրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեփանովը:

«Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գծով եւ ՌԴ ֆինանսական աջակցությամբ: Նոր ծրագիրը կկրի «Սահմանամերձ շրջանների ինքլյուզիվ տնտեսական զարգացման աջակցություն» անվանումը եւ կիրականացվի Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդը կտրամադրվի 2,8 մլն դոլար»,- ասել է նա:

Ռուս դիվանագետի խոսքով՝ ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա մարտին: «Նոր ծրագիրը, ըստ էության, նախորդ երկուսի համադրությունն է եւ ուղղված է գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացմանը»,- հավելել է Ստեփանովը: