Home Միջազգային Պուտինը եւ Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը եւ Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Նորմանդական քառյակի» առաջնորդների հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքերը, հայտնել են Ուկրաինայի Նախագահի գրասենյակից: Ղեկավարները նշել են Մինսկում Դոնբասի շփման խմբի աշխատանքը ակտիվացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նախագահները համաձայնել են, որ շեշտը պետք է դրվի գերիների փոխանակման վրա:

«Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների խումբ է, որոնք ուղիներ են որոնում Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լուծելու համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության էին եկել սահմանարար գծի եւ սպառազինությունների հեռացման մասին, Մինսկում հանդիպում էին անցկացրել, ինչը հանգեցրել էր Մինսկի համաձայնագրերի ստորագրմանը: 2019-ի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած վերջին գագաթնաժողովին մասնակիցները կոմյունիկե էին ընդունել, որում ընդգծված էր, որ Մինսկի համաձայնագրերը որպես հիմք են աշխատանքի համար:

Կիեւը, Դոնեցկը եւ Լուգանսկը պարտավորվել են`

– տեղակայել ուժերը բաժանեք ուժերը շփման գծի երեք նոր հատվածներում,

– նոր անցակետեր բացել,

– առաջընթաց գրանցել ականազերծման գործընթացում,

– պահվող անձանց փոխանակում իրականացնել,

– Ուկրաինայի օրենսդրությամբ ամրագրել «Շտայնմայերի բանաձեւը»,

– համաձայնել Դոնբասի հատուկ կարգավիճակի բոլոր իրավական ասպեկտները` դրա մշտական աշխատանքի  ապահովման համար:

Մինչ այժմ այս ցուցակից միայն պահված անձանց փոխանակումն է իրականացվել: Մոսկվայում բազմիցս շեշտել են, որ Կիեւը խուսափում է պարտավորությունների կատարումից, մինչդեռ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի կողմից հաջորդ հանդիպման համաձայնեցումը: