Home Քաղաքականություն Որեւէ սեւ կատու չի անցել մեր մեջ, անձնական խնդիր ես եւ Փաշինյանը...

Որեւէ սեւ կատու չի անցել մեր մեջ, անձնական խնդիր ես եւ Փաշինյանը չունենք. Էդմոն Մարուքյան

Մենք եղել ենք մի դաշինքի մեջ, որը ընդդեմ նախկին իշխանությունների է եղել եւ հանուն փոփոխությունների. այդ փոփոխությունները տեղի են ունեցել, ամեն մեկս գնացել ենք մեր ճանապարհով: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` աանդրադառնալով ՔՊ-ի հետ «Ելք» դաշինքում համագործակցելուն:

«Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում եւ մեր գաղափարական եւ մեթոդաբանական տարբերությունը այն ժամանակ էլ են արտացոլվել: Որեւէ սեւ կատու չի անցել մեր մեջ, որեւէ անձնական խնդիր ես եւ Նիկոլ Փաշինյանը չունենք եւ չենք կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցած դեպքերին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ շարունակելու են ուշադիր լինել եւ իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել: «Ամեն ինչ հնարավոր չէ բարդել ինչ-որ ենթամշակույթի եւ այլնի վրա, պետք է շատ հետեւողական աշխատանք տարվի, որ այս դեպքերը ոչ թե նվազագույնի հասցվեն,այլ ընդհանրապես բացառվեն, մենք իրավունք չունենք ունենալ նման իրավիճակ»,-ասաց նա: