Home Հասարակություն Մխիթարյանը Հռոմում աջակցել է հայ ըմբիշներին (ֆոտո)

Մխիթարյանը Հռոմում աջակցել է հայ ըմբիշներին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

31-ամյա կիսապաշտպանը տրիբունայից աջակցել է մրցագորգ դուրս եկած հայ ըմբիշներին՝ Միհրան Ջաբուրյանին, Արման Ավագյանին, Վալոդյանը Ֆրանգուլյանին, Գևորգ Մխեյանին և Սարգիս Հովսեփյան: