Home Հասարակություն Երևանից Կիպրոս չվերթի տոմսն արժե 15 հազար դրամ. ի՞նչ է ներառված արժեքի...

Երևանից Կիպրոս չվերթի տոմսն արժե 15 հազար դրամ. ի՞նչ է ներառված արժեքի մեջ

Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա (Կիպրոս)-Երևան երթուղով։

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Թռիչքի տևողությունը 2ժ 5ր է, իսկ ավիատոմսի արժեքը ‎29.99 եվրո (մոտ 15600 դրամ)։ Ավիատոմսի գնի մեջ  ներառված է ձեռքի պայուսակ (40 x 30 x 20 cm) տեղափոխելու հնարավորություն։

Ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է նաև ավելի թանկ, բայց մի շարք ծառայություններ ներառող WIZZ GO և WIZZ PLUS տարբերակները:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: