Home Տեսանյութեր Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չընդունվեց. «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չընդունվեց. «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների փաթեթը այսօր՝ փետրվարի 6–ին հրավիրված արտահերթ նիստում չընդունվեց։

Նախագծին կողմ քվեարկեց 0, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 պատգամավոր։

«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։

Եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ–ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի որոշմամբ՝ այն կարող է դրվել հանրաքվեի։

Նշենք, որ քվեարկությունից առաջ արտահերթ նիստում ծավալուն ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։