Home Միջազգային Վերամիավորում կլինի՞. Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը սկսել են գաղտնի հանդիպումներ ունենալ

Վերամիավորում կլինի՞. Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը սկսել են գաղտնի հանդիպումներ ունենալ

Կասկածներ կան, որ հոլիվուդյան աստղեր եւ նախկին ամուսիններ Բրեդ Փիթն եւ Ջենիֆեր Անիսթոնը գաղտնի հանդիպում են, գրում է Mirrorr-ը։

Վկայակոչելով իր աղբյուրները՝ պարբերականը հայտնում է, որ զույգը հասցրել է հինգ հանդիպում ունենալ, որից հետո նրանք գիտակցել են, որ դեռ միմյանց նկատմամբ զգացմունքներ ունեն։ Դերասանները միասին են անցկացրել նաեւ սուրբծննդյան արձակուրդները։

Картинки по запросу энистон

«Չեմ կարծում, թե Ջենիֆերը երբեւէ դադարել է նրան սիրել, թեեւ նա կոտրել է նրա սիրտը՝ նրան թողնելով հանուն Անջելինա Ջոլիի։ Երկար ժամանակ է պահանջվել, բայց նա ներել է նրան»,- հայտնել են Էնիսթոնի շրջապատից։

Փիթի Plan B ընկերության աշխատակիցը նշում է, որ վերջին շրջանում դերասանը հաճախ է խոսում նախկին կնոջ մասին։ Նա նշել է, որ արտիստները վերականգնել են ռոմանտիկ հարաբերությունները եւ իսկապես երջանիկ տեսք ունեն։