Home Քաղաքականություն «Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր». Նարեկ Մալյանի փաստաբան

«Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր». Նարեկ Մալյանի փաստաբան

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։

«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները բերման ենթարկում հասարակական գործիչ Նարեկ Մալյանին։ Նրան տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն»: