Home Հասարակություն Տիգրան Մանսուրյանը տոնում է 81-ամյակը

Տիգրան Մանսուրյանը տոնում է 81-ամյակը

Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ, պարզապես, մեծանուն հայ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին տոնում է ծննդյան 81-ամյակը։

Մանսուրյանը հեղինակել է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Մանսուրյանի կինոերաժշտությունն ամենասիրվածներից է: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: