Home Հիմնական Վարչապետն իր իրական դեմքը ցույց տվեց ձեր հարցերին ի պատասխան. Շարմազանով

Վարչապետն իր իրական դեմքը ցույց տվեց ձեր հարցերին ի պատասխան. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարող է նոր Հայաստանի մասին հազար հակափաստարկ բերել։

«Կարող եմ 1000 փաստ ներկայացնել, բայց հակափաստարկ, բայց քանի որ պարոն վարչապետը կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհատը, ամեն ինչ անլրջացրել է, ամեն ինչ հավասարեցրել է խոզի բդի, հնդուշկի, զուգարանների, բլինչիկների մակարդակի կամ ճտիկով գրիչի մակարդակի, անլուրջ եմ համարում այսօր խոսել որևէ փաստարկից», – լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե կա գործադիր իշխանություն ու ղեկավար, որը հասարակությունը բաժանում է սևերի ու սպիտակների։

«Վարչապետն իր իրական դեմքը ցույց տվեց ձեր հարցերին ի պատասխան», – ասաց Շարմազանովը՝ նկատի ունենալով շաբաթ օրը Կապանում տեղի ուենցած վարչապետի մամուլի ասուլիսը։

Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանին չի կարելի քննադատել, միայն՝ Ներոնի նման գովել։

«Իսկ Ներոնի ճակատագիրը շատ տխուր է ավարտվում», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» Արցախի ընտրություններում Արցախի նախագահի թեկնածուներին։