Home Միջազգային Ռուսաստանում ճապոնացի լրագրող-լրտես է ձերբակալվել

Ռուսաստանում ճապոնացի լրագրող-լրտես է ձերբակալվել

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում բերման են ենթարկել Ճապոնիայի մի քաղաքացու, որը փորձել է գաղտնի տեղեկություններ ստանալ Հեռավոր Արևելքում Ռուսաստանի ռազմական ներուժի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Օրինախախտին, որը Ռուսաստան էր եկել լրագրողական այցագրով, պաշտոնական նախազգուշացում է հայտարարվել և երեք օր է տրվել Ռուսաստանի տարածքը լքելու համար: Հաջորդ օրը նա վերադարձել է հայրենիք:

Դեպքի առնչությամբ ճապոնացի դիվանագետներին բողոքի նոտա է հղվել, Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան խորհրդականը կանչվել է արտգործնախարարություն` բացատրություններ տալու համար: