Home Քաղաքականություն Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո)

Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո)

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը որոշել է մանդատը վայր դնել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրեմջյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ էր դարձել:

«Նոր ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին, այս դեպքի հետ կապված:

Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգինհարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,-ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Եղիազարյանը դրական է արձագանքելն իրենց հորդորին: