Home Քաղաքականություն Նարեկ ջան, դու պարզապես սովորական գործիք ես այլ մարդկանց ձեռքերում․ Մարիամ Փաշինյան

Նարեկ ջան, դու պարզապես սովորական գործիք ես այլ մարդկանց ձեռքերում․ Մարիամ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, արձագանքելով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի գրառմանը, թե «Նիկոլ Փաշինյանն ամսական 3 հազար դոլարի սև իկռա է գնում դստեր համար», ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկ ջան, դու պարզապես սովորական գործիք ես այլ մարդկանց ձեռքերում, ովքեր անճարությունից չգիտեն ինչ անեն: Դու ինձանից լավ գիտես որ գրածդ սուտ է, ու շատ լավ գիտես թե ով ես, ինչ ես անում և ինչի համար»:

Հավելենք, որ Նարեկ Սամսոնյանն էլ իր հերթին է արձագանքել Մարիամ Փաշինյանին ու նշել․ «Ես քեզ եղբայրական սիրով խնդրում ու հորդորում եմ չխառնվել մեծերի գործերին»։