Home Հասարակություն Խոշոր ավտովթար Կոտայքում. 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա...

Խոշոր ավտովթար Կոտայքում. 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա վիրավոր (ֆոտո)

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի 36 GN 513 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով եեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։