Home Միջազգային Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու...

Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասից Մոսկվա մեկնող ինքնաթիռն անանուն ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Անհայտ անձը հայտնել է օդանավում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին: Որոշում է կայացվել ընդհատել թռիչքը և վերադառնալ Խաբարովսկի օդանավակայան»,- հայտում է աղբյուրը:

Ավելի վաղ տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռն արդեն անվտանգ վայրէջք է կատարել, վիրավորներ չկան:

Օպերատիվ ծառայություններն արդեն սկսել են ինքնաթիռի ստուգման աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ հոգեբանների խումբ՝ ուղևորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Վերջիններս ժամանման սրահ են բերվել, որտեղ դիմավորողների մուտքը արգելվել է:

Տեղեկությունների համաձայն` օդանավում 262 ուղևոր և անձնակազմի 10 անդամ է գտնվել:

Ռուսաստանի տարբեր քաղաքներում «ականավորման» հերթական ալիքը շարունակվում է անցյալ տարվա վերջից և ներառել է դատարաններ, առևտրի կենտրոններ, մետրոյի կայարաններ, երկաթուղային կայարաններ, դպրոցներ և մանկապարտեզներ վրա: Տարհանվել են հազարավոր մարդիկ են: Բոլոր սպառնալիքները կեղծ են եղել: