Home Միջազգային «Ես բռնության զոհ էի». Սելենա Գոմեսը երկար լռությունից հետո խոսել է Ջասթին...

«Ես բռնության զոհ էի». Սելենա Գոմեսը երկար լռությունից հետո խոսել է Ջասթին Բիբերից բաժանվելու պատճառների մասին

Ամերիկյան հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը երկար լռությունից հետո խոսել է երգիչ Ջասթին Բիբերի հետ սիրավեպի մասին` նշելով որ բռնության զոհ է եղել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Հարցրազրույցի ընթացքում լրագրողի այն հարցին, թե խոսքը հուզական բռնության մասին է, Գոմեսը հաստատել է .«Այո, նման մի բան: Չէի հասկանում դա, մինչև մեծանալս… Ես չեմ ցանկանում կյանքիս մնացած մասը անցկացնել այս թեմայի մասին խոսելով, սակայն հպարտ եմ, որ հիմա ավելի ուժեղ եմ: Ես այս ամենի միջով գլուխս բարձր պահած անցնելու ուղի եմ գտել»,- եզրափակել է երգչուհին:

Երգիչ Ջասթին Բիբերն իր հերթին հարցազրույցներից մեկի ընթացքում ավելի վաղ խոստովանել էր, որ իր նախկին սիրեցյալների նկատմամբ միշտ չէ, որ լավ վերաբերմունք է ցուցաբերել. երգիչը իրեն շատ սիրող մարդկանց հաճախ է նեղացրել: Բիբերը որևէ մեկի անունը այդ ժամանակ չէր մատնանշել, սակայն բոլորը վստահ էին, որ  խոսքը Սելենա Գոմեսի մասին էր:

Հիշեցնենք, որ Սելենան և Ջասթինը հանդիպել են 2011-2018 թթ.՝ որոշ ընդհատումներով: Պատմությունը ավարտվել է 2018 թ., երբ Ջասթինը ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի հետ: