Home Տեսանյութեր Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ...

Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը դավաճանել է հազարավոր մարդկանց սպասումները Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը պարզապես ատելության խոսքի հիթ շքերթ էր: Այս մասին Փաստինֆո-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ի՞նչ է նշանակում հանրապետականի հասցեին ասել, դուք դավաճան եք՝, տո դավաճանը դու՛ ես, որ դավաճանել էս բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել, դու էս դավաճանը որ դավաճանել էս՝ քեզ ձեռքից մեծացրած բոլոր գործիչներին՝ Աշոտ Բլեյանից սկսած Լևոն Տեր-Պետրոսյանով վերջացրած, դու դավաճան ես, որովհետև դու դավաճանել ես այն հարյուր հազարավոր մարդկանց սպասումները որոնք վստահել են քեզ, և գնացել են քո հետևից», նշել է Աշոտյանը: Հանրապետական գործիչն անդրադարձել է նաև Փաշինյան- Հրայր Թովմասյան բանավեճին, ինչպես նաև մի շարք ներքաղաքական կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝  «Փաստինֆո»—ի  տեսանյութում