Home Քաղաքականություն Ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի. Իվետա Տոնոյան

Ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի. Իվետա Տոնոյան

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միան դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատագամավոր Իվետա Տոնոյանը:

«Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միան դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Սա այն է, ինչի մասին մենք մշտապես խոսել ենք՝ ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի: Այնքան, որ նույնիսկ միջին տրամաչափի պաշտոնյան, որը, թերևս, ինքն էլ զարմացած է, թե ինչպես է հայտնվել իշխանական օղակներում, իրեն իրավունք է վերապահում ոտնահարել ամենակարևորը՝ ընտանեկան արժեքները: Սա այլևս ողբերգություն է: Բավակա՛ն է… Հասել ենք մի սահմանագծի, երբ դրանից այն կողմ բառիս բուն իմաստով քաոս է, որի հետևանքները կարող են կործանարար լինել: Հույս ունեմ՝ «Իմ քայլը» -ի գործընկերներս հանդես կգան համարժեք գնահատականով ու դրանից բխող գործողություններով»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նաեւ հայտարարությամբ հանդես էր եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը՝ նշելով, որ անընդունելի է Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: