Home Միջազգային Reuters. Ցուցարարները ձվեր են նետել Գվատեմալայի նախկին նախագահ Ջիմի Մորալեսի վրա

Reuters. Ցուցարարները ձվեր են նետել Գվատեմալայի նախկին նախագահ Ջիմի Մորալեսի վրա

Երեքշաբթի երեկոյան ցուցարարները շրջապատել են Գվատեմալայի նախագահի պաշտոնից հեռացող Ջիմի Մորալեսին եւ նրա ու երկրի փոխնախագահի վրա ձվեր նետել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Աղբյուրը հայտնում է, որ ցուցարարները վանկարկել են «Մարդասպան» ու երկինք արձակել հրավառություն, երբ նա փորձել է հասնել մինչեւ հյուրանոց, որը դարձել է երկրի տարածաշրջանային խորհրդարանի ժամանակավոր կենտրոնակայանը:

Ցուցարարները Մորալեսին եւ երկրի նախկին փոխնախագահ Ջաֆեթ Քաբրերին խանգարել են շենք մտնել:

Գործակալությունը նշում է, որ նրանք առայժմ չեն ընդունի որպես տարածաշրջանային խորհրդարանի նոր անդամներ նրանց երդումը, երկուսին էլ քրեական հետապնդում է սպառնում:

Մորալեսին ավելի վաղ ֆինանսական խախտումների մեղադրանք էր առաջադրվել, սակայն նախագահի պաշտոնը նրան անձեռնմխելիություն էր ապահովում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել են 63-ամյա Ալեխանդրո Ջամատեիի կողմից Գվատեմալայի նախագահի պաշտոնը ստանձնելու մասին: