Home Հասարակություն Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը

Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը

Բրիտանացի Իեն Բերին մաշված ջինսերը դեն նետելու փոխարեն որոշել է դրանցից արվեստի գործեր ստեղծել, գրում է odditycentral.com-ը՝ ներկայացնելով տաղանդաշատ բրիտանացու աշխատանքները:

Դենիմու կեղծանվան ներքո ստեղծագործող Բերիի՝ դենիմից ստեղծված աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել: Շատերին մաշված դենիմն արվեստում կիրառելու գաղափարը հաջողված է թվում:

«6-7 տարի առաջ մայրս զանգահարեց և ասաց, որ մաքրում է սենյակս ու ցանկանում է իրերս կարգի բերել: Երբ վերցրի առանձնացված հին ջինսերը, նկատեցի՝ որքան հետաքրքիր երանգներ ունեն կտորի գույները: Ես որոշեցի դրանք դեն չնետել ու որոշ ժամանակ անց սկսեցի ստեղծագործել»,- պատմել է հեղինակը:

Արդյունքում Բերին թողել է հիմնական աշխատանքն ու սկսել արվեստով զբաղվել: Այժմ նրա կտավները ցուցադրվում են տարբեր քաղաքներում, ինչպես նաև ձեռք են բերվում մասնավոր հավաքորդների կողմից:

 

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim

Картинки по запросу Ian Berry denim