Home Միջազգային Արքայազն Ուիլյամը շքանշանի հանձնման ժամանակ «խոսել» է խուլ ու համրերի լեզվով՝ հիացնելով...

Արքայազն Ուիլյամը շքանշանի հանձնման ժամանակ «խոսել» է խուլ ու համրերի լեզվով՝ հիացնելով համացանցի օգտատերերին

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում մասնակցել է Բրիտանական կայսրության անդամի շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել ի ցույց դնելու խուլ ու համրերի ժեստերի լեզվին տիրապետելու փաստը:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 37-ամյա թագաժառանգը դա արել է լեզվի գծով փորձագետ Ալեքս Դուգուիդին շքանշան հանձնելու ժամանակ: Աղբյուրը մանրամասնում է, որ Դուգուիդը տասնամյակներ շարունակ որպես խուլ ու համրերի հաղորդավար է աշխատել հեռուստատեսությունում:

Շքանշանի հանձնման ժամանակ արքայազն Ուիլյամը կիրառել է ժեստերի լեզուն՝ ասելով. «Շնորհավորում եմ, Ալեքս»: Դրան ի պատասխան տղամարդը մատնախոսության միջոցով շնորհակալություն է հայտնել:

Համացանցի օգտատերերին շատ է դուր եկել արքայազնի պահվածքը, ինչի մասին նրանք գրել են սոցցանցերում:

Արքայազն Ուիլյամի մայրը՝ Դիանան, ժամանակին եղել է Մեծ Բրիտանիայի խուլ ու համրերի ընկերակցության հովանավորը:

 

Alexander Duguid is made an MBE (Member of the Order of the British Empire) for services to deaf people and to British sign language education by the Duke of Cambridge at Buckingham Palace