Home Միջազգային Ալ Պաչինոն պատմել է իր մասնակցությամբ նոր՝ «Որսորդները» սերիալի մասին

Ալ Պաչինոն պատմել է իր մասնակցությամբ նոր՝ «Որսորդները» սերիալի մասին

Հոլիվուդի լեգենդ, ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն երկրպագուներին պատմել է Amazon Studios սթրիմինգային ծառայության եթերով փետրվարին հեռարձակվելիք նոր՝ «Որսորդները» (Hunters) սերիալի մասին, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում, գրում է Daily Mail-ը:

Ալ Պաչինոյին է միացել նաև սերիալի ստեղծագործական կազմը՝ Լոգան Լերմանը, Ջերիկա Հինթոնը, սցենարիստ/ պրոդյուսեր՝ Նիկի Տոսկանոն և սերիալի ստեղծող/ գործադիր պրոդյուսեր Դևիդ Ուեյլը:

Օսկարակիր դերասանն առաջին անգամ սերիալում հանդես կգա մշտական կազմում, թեև 2003 թվականին հանդես էր եկել «Հրեշտակներն Ամերիկայում» սերիալի որոշ սերիաներում:

Սերիալում գործողությունները ծավալվում են 1977 թվականին, Նյու Յորքում: Այն պատմում է մի թիմի մասին, որը հայտնաբերում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գաղտնի նացիստներ են և Չորրորդ ռեյխ են հիմնում Ամերիկայում:

Ալ Պաչինոն խաղում է այդ թիմի առաջնորդ Մեյեր Օֆերմանի դերը:

«Այս շոուի նպատակը շատ առումներով այլաբանական պատմության ներկայացումն է, որպեսզի զուգահեռներ անցկացնենք Եվրոպայում 1930-ական և 40-ական թվականների և Միացյալ Նահանգներում 1970-ականների, ինչպես նաև մեր օրերի ռասիզմի, հակասեմականության և այլատյացության միջև»,- հայտնել է սերիալի ստեղծագործական կազմը:

 

Al on stage: Just days after accepting the Best Acting Ensemble for his work in The Irishman, Al Pacino was promoting his first ever TV series, Amazon Studios' Hunters

Cast and crew: Pacino was joined by co-stars Logan Lerman, Jerrika Hinton, writer-producer Nikki Toscano and series creator/executive producer David Weil

Al's look: Pacino was wearing a black dress shirt under a black suit coat and black pants as he sat in the middle of the cast and crew panel

First TV role: Hunters marks Pacino's first ever series regular role in a TV series, though he did star in the 2003 HBO mini-series Angels in America and made his acting debut in a guest starring spot on N.Y.P.D. in 1968

New show: Creator David Weil revealed on the panel that, as a Jew growing up in Brooklyn, he heard stories from his grandmother who survived the Holocaust, and he thought her stories were, 'like the stuff of comic books and superheroes'

Post-production: He has two more films in post-production, Axis Sally with Lala Kent, Meadow Williams and Thomas Kretschmann, which doesn't have a release date yet