Home Հասարակություն Միշոյի կինը՝ Սոնան հայտնել է ապագա երեխայի սեռը

Միշոյի կինը՝ Սոնան հայտնել է ապագա երեխայի սեռը

2020-ը ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի ընտանիքում նշանավորվելու է ընտանիքի համալրմամբ: Զույգը սպասում է առաջնեկին:

Սոնան Ինստագրամի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ում փոքրիկի պատվին կազմակերպված խնջույքի լուսանկարները: Պարզվում է՝ ապագա ծնողները baby shower կազմակերպելու մտադրություն չեն ունեցել, սակայն ընկերները չեն համակերպվել այս մտքի հետ և անակնկալ խնջույք են կազմակերպել:

«Ես ասել էի, որ մենք չենք պատրաստվում baby shower անել, սակայն լավագույններն այդպես չցանկացան: Շաբաթներ շարունակ նրանք ծրագրել էին այս անակնկալ-փարթին: Նրանք մեզ հավատացրեցին, որ գնում ենք տոնելու մեր ընկերների ամուսնության հոբելյանը: Ինձ հեշտ չէ հիմարացնելը, բայց նրանց դա հաջողվեց»,- գրել է Սոնան:

Հաղորդավարուհին նաև հայտնել է իրենց առաջնեկի սեռը. զույգը տղա է ունենալու: