Home Միջազգային «Հիմա մեծ զղջումով եմ հիշում». Ուիլ Սմիթը խոսել է կնոջ և ռեփ...

«Հիմա մեծ զղջումով եմ հիշում». Ուիլ Սմիթը խոսել է կնոջ և ռեփ կատարող Թուփաքի ընկերության ու իր խանդի մասին

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը երկուշաբթի The Breakfast Club հաղորդման շրջանակում խոսել է կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի և ռեփ կատարող Թուփաք Շակուրի ընկերության ու իր խանդի մասին:

«Հիմա մեծ զղջումով եմ հիշում: Այդ ժամանակ չէի կարողանում ինձ տիրապետել».- հայտնել է 51-ամյա դերասանը՝ հավելելով, որ դա իրեն խանգարել է շփվել Թուփաքի հետ:

Սմիթը, որն ապագա կնոջը հանդիպել է 1994 թվականին՝ Fresh Prince of Bel-Air ֆիլմի նկարահանման հրապարակում, նշել է, որ վստահ էր, որ Ջադան և Թուփաքը պարզապես ընկերներ են, սակայն կասկածներն իրեն հանգիստ չէին տալիս:

Դերասանը նաև խոստովանել է, որ միշտ համակրել է հանգուցյալ ռեփերին և նրա երկրպագուն է եղել:

«Նա կատարելության տիպար էր, բայց Ջադան ընտրել էր Fresh Prince-ին: Մենք քանիցս հայտնվել ենք միևնույն սենյակում, բայց ես չէի կարողանում խոսել նրա հետ: Եթե ես նրա հետ խոսակցություն սկսեի, նա նույնպես կխոսեր ինձ հետ»,- հայտնել է Սմիթը:

Ջադան և Թուփաքն ընկերներ են եղել Բալթիմորի Արվեստի դպրոցում ուսանելու տարիներին:

Շակուրը բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքներն ունեցած երաժիշտներից մեկն է: Նա իր ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է մարդկանց արդի խնդիրները: Թուփաքը համարվում է ռասիզմի և իրավական անհավասարության դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը:

1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահացել է, իսկ մարդասպանը մինչ օրս անհայտ է մնում:

Way back when: Jada and Tupac were snapped in 1994, the year she and Smith initially crossed paths

Bond: Jada and Tupac were friends dating back to their days as students at Baltimore School for the Arts. They posed with a pal in 1994

Conflict: Smith said of Tupac, 'He was the image of perfection, but she was with the Fresh Prince'