Home Հիմնական Թող Նիկոլն իմանա, որ վերականգնել եք մտածելու ունակությունը…

Թող Նիկոլն իմանա, որ վերականգնել եք մտածելու ունակությունը…

Թող Նիկոլն իմանա, որ վերականգնել եք մտածելու ունակությունը…

Ժամանակն է խոստովանել, որ
Արսեն Թորոսյանն իր ծննդատների թեմաներով, մաքսատան պաշտոնյաները ավտոներկրողների խնդիրներով, վարորդների բալային համակարգը, խոշոր պարգևատրումները չէին կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի։
Այս ու շատ այլ թեմաներով պահանջները, բողոքը շատ հաճախ, եթե չասեմ գրեթե միշտ, ուղղվում են սխալ հասցեատիրոջը։ Ուղղվում են հարցի միջին օղակներում կանգնած այս կամ այն անբարեխիղճ, անօրեն իշխանության տարրերից մեկին։
Վերջիվերջո, երբ ե՞ք հասկանալու, որ անհասցե բողոքները տեղ չեն հասնելու, թեկուզ միայն պատշաճ ծանուցման բացակայության հիմքով։

«Հեղափոխականներ»,
Նիկոլի համար ճամփա փակածներ, երկիրը «թալանից փրկած հերոսներ», մայրեր, ովքեր իրենց երեխաների միջոցով փողոց էին փակում, բժիշկներ, որ պարտականությունները թողած հրապարակ էիք լցնում ձեր մեջ ՈՒԺ ԳՏԵՔ ասելու, որ ՆԻԿՈԼՆ է բոլոր խնդիրների իրական հասցեատերը։
Ոչ ՊԵԿ-ը, ոչ Արսեն Թորոսյանը և ոչ էլ ուրիշ որևէ մեկը առանց Նիկոլ Փաշինյանի իմացության ոչինչ անել չեն կարող։
Գուցե խոստովանության այդ պահից արդարացի բողոքը միևնույն է տեղ չհասնի, բայց գոնե ձեր Նիկոլը կիմանա, որ վերականգնել եք մտածելու ունակությունը։