Home Միջազգային Գայթակղիչ Ջենիֆեր Լոպեսը դարձել է Versace-ի նոր գովազդային դեմքը

Գայթակղիչ Ջենիֆեր Լոպեսը դարձել է Versace-ի նոր գովազդային դեմքը

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը՝ երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, նկարահանվել է հեղինակավոր Versace նորաձևության տան գարուն/ամառ-2020 գովազդային արշավում՝ դառնալով իտալական բրենդի նոր գովազդային դեմքը:

Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, 50-ամյա գեղեցկուհին շատ մտերիմ է բրենդի սեփականատեր Դոնատելա Վերսաչեի հետ ու վերջերս որպես մոդել մասնակցել է Versace-ի գարուն/ամառ- 2020 նոր հավաքածուի ցուցադրությանը:

Աղբյուրը նշում է, որ Լոպեսը գովազդային արշավում կրում է այն նույն կանաչադեղնավուն կտորը, որից կարված շիֆոնե զգեստը տարիներ առաջ մեծ իրարանցում էր առաջացրել միջոցառումներից մեկի կարմիր գորգին:

Похожее изображение

Картинки по запросу Jennifer Lopez VersaceSS20 campaign

Картинки по запросу Jennifer Lopez VersaceSS20 campaign

Картинки по запросу Jennifer Lopez VersaceSS20 campaign

Картинки по запросу Jennifer Lopez VersaceSS20 campaign