Home Հիմնական Փիառն ու առողջապահությունը

Փիառն ու առողջապահությունը

Նիկոլ Փաշինյանից հետո սեփական փիառին հավանաբար ամենից շատ ուշադրություն դարձնողը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Սակայն իր՝ լավ բժիշկ և լավ նախարար լինելու փիառի ներքո թաքնվում է պետության, բնակչության համար վտանգավոր գործունեություն ծավալող անձը։
Թորոսյանի անունը նախորդ տարի ակտիվորեն կապվում էր գործածությունից դուրս եկած «Գարդասիլ-4» դեղամիջոցի հետ։ Իսկ ահա այս տարի, արդեն տարեմուտին, Թորոսյանը լծվել է հանրապետության տարբեր մարզերում գործող երեք ծննդատների փակմանը։ Մարալիկի ծննդատան լուծարումը փորձ էր արվում կապել ֆինանսական միջոցների սղության հետ։ Եվ դա այն դեպքում, որ նույն առողջապահության նախարարը նախորդ տարի ստացել է շուրջ 15մլն դրամի պարգևավճար։
Մյուս կողմից, կառավարությունն ամբողջովին աջակցում է ԼԳԲՏ քարոզչությանը։ Բանը հասել էր նույնիսկ նրան, որ ամենամյա հեռուստամարաթոնի միջոցով Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության մի մասը վերահասցեավորել էր ԼԳԲՏ համայնքի խնդիրներով զբաղվող տարաբնույթ հասարակական կազմակերպություններին։ Դա էլ բավական չէր Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե սեռափոխված Դալուզյանը իր անձնական պաշտպանության ներքո է. այն նույն ԱԺ-ի, որի ամբիոնից նույն տարում ելույթ էր ունեցել տրանսգենդեր։
Փաստորեն, «սիրո և հանդուրժողականության» շղարշի ներքո տարվող «իմքայլական» փիառի իրական նպատակը կտրականապես հակասում է այն սկզբունքներին, որ հռչակել է, այսպես կոչված, «հեղափոխությունը»։ Ըստ էության, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին և ներկա համակիրներից ու «Սորոսի հիմնադրամի» դրամաշնորհներից սնվող կադրերից բաղկացած իշխանությունը, որ հայտարարում էր 2050թ. Հայաստանի բնակչությունը 5 մլն հասցնելու մասին, անում է ամեն ինչ երկիրը դեմոգրաֆիական աղետի հասցնելու համար։
Իհարկե, կարելի է այս ամենի վերջում որպես հռետորական հարց դիմել ընտրազանգվածի այն մեծամասնական հատվածին, որ հանուն այսպիսի հակապետական քարոզչություն իրականացնող իշխանության օրեր շարունակ պարալիզացրել էին մայրաքաղաքի և հանրապետության այլ բնակավայրերի երթևեկությունը, թե ինչպիսի՞ աղետ են դառնալու Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի՝ փիառով մտահոգվող, բայց պետության վրա «խնչած ունեցող» (հիշենք Երևանի քաղաքապետի մամլո խոսնակի խոսքերը) կադրերը։
Այդուհանդերձ, պետք է փաստել, որ փիառը նախկինի պես արդյունավետ չէ։

 

Գրիգոր Համբարձումյան