Home Տեսանյութեր «Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 եւ ավել իրավական ակտերն առ ոչինչ են»....

«Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 եւ ավել իրավական ակտերն առ ոչինչ են». Դավիթ Խաժակյանը` ՀՔԾ-ում էր

Դավիթ Խաժակյանը այսօր` դեկտեմբերի 28-ին, ՀՔԾ–ում ներկայացրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ։

«Ես հրապարակել էի մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, թե ինչպես է քաղաքապետն իր կարգադրությամբ հանձնարարում քաղաքապետի առաջինբ տեղակալ Հրաչյա Սարգսյանին գործուղման մեկնելու դեպքում փոխարինողդ նշանակել Հայկ Սարգսյանին: Ես պնդում էի, որ այսպիսի իրավասություն չունի քաղաքապետը, քանի որ Երեւան քաղաքի ՏԻՄ օրենքի համաձայն միայն մեկ անձ կարող է փոխարինել քաղաքապետին եւ դա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է: Ես ձեզ այսօր ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով իրականում չի նշանակել Հայկ Սարգսյանին Երեւանի քաղաքապետի ժամանակվոր պաշտոնակատար եւ Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 եւ ավել իրավական ակտերն առ ոչինչ են»,- ասաց նա` նշելով, որ բավական լուրջ իրավական ակտեր են ստորագրվել:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ երեկ ՀՔԾ-ում իրեն ուղղել են մի շարք հարցեր, որոնց բնույթն այդքան էլ հասկանալի չի եղել:

«Ինձ ասում են` ինչու դուք չեք դիմել դատարան, որովհետեւ ես որպես ավագանու անդամ կարող էի վիճարկել քաղաքապետի գործողությունները դատարանում, ես ասացի, որ եթե մենք խոսում ենք պաշտոնական լիազորությունները անցնելու հետ կապված եւ պաշտոնականկեղծիքի հետ, որոնք քրեական գործողություններ են , դա դատարանը չէր կարող լուծել, որպես զուտ իրավական խնդիր: Հետո ինձ հարցնում են, որն է եղել բացասական հետեւանքը, որը հասցվել է համայնքին, ես ասում եմ, որ հասցված վնասը այդ 70 ոչ օրինական ակտերն են եւ քաղաքային իշխանության հեղինակությանը հասցված վնասը»,-ասաց Խաժակյանը` պնդելով, որ պետք է հարուցվի քրգործ:

Խաժակյանը հավելեց, որ ունի մի փաստաթուղթ, որը պահել է որպես «Ջոկեր», եթե ՀՔԾ-ն պատշաճ կերպով քննի գործը:

«Լույս» խմբակցության ղեկավարի կարծիքով` միայն մի դեպքում է հնարավոր, որ գործ չհարուցվի, այն է` քաղաքական դրդապատճառը. «Այլ իրավական հանգամանք չկա, քանի որ ես բոլոր մանրամասները ներկայացրել եմ»: