Home Հասարակություն Պուշկինի 1-ին ոլորանում «Ford Transit»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ...

Պուշկինի 1-ին ոլորանում «Ford Transit»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 15-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղի Պուշկինի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորակը. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաղարշակ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 2 մ ընկել մոտակա ձորակը։

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ձորակից. տուժածներ չկան: