Home Հասարակություն Խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել...

Խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել լավ քաղաք. «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ:

Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:
«Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկաորոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար և սպասում ենք ևս 8-ինորոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստանիսկ ևս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,-նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը:
«Բոլոր վարորդներն ունեն իրենց հրահանգները և ձյան գալու դեպքում դուրս են գալիսՊատասխանատուներ կանորոնք կոնկրետ մեքենաների ուղղություններով են զբաղվումԱմբողջ գիշեր պտտվում են տեղամասերումև եթե է ձյուն էլ չկաբայց մերկասառույց լինիայդ պարագայում ևս դուրս են գալիս մեքենաներըև աղ ենք ցանում»,-ասում է Արմեն Գրիգորյան:
Մատակարարի կայանում գտնվող երեք բազմագործառութային մեքենաները ևս շուտով կտեղափոխվեն համայնքային հիմնարկի հավաքակայան: Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Պարզ էոր մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,-ընդգծել էր քաղաքապետը:
Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ:
«Մենք այստեղ ապրումաշխատում ենքբայց մեզ զգում ենք Երևանի լիարժեք բնակիչԵրբ իմացանքոր քաղաքապետարանն աղբահանության համար հատուկ տեխնիկայի կարիք ունինախաձեռնություն հանդես բերեցինք և որոշեցինք աջակցելԹեև աջակցությունը մեծ չէսակայն ուրախ ենքոր այն օգտակար կլինի քաղաքին»,- ընդգծում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ջոու Հոնյոն:
«Մենք բոլորս խոսում ենքոր սիրում ենք մեր քաղաքըերկիրըԻնձ թվում է՝ խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենաոր կարողանանք կերտել լավ քաղաքՄեր որոշման հիմքում ի սկզբանե եղել է հենց այդ գաղափարը»,- նշում է «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ գլխավոր մենեջեր Գևորգ Գևորգյանը:
«Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Երևանումև ստանում ենք բավական շահույթՈրոշեցինքոր այդ շահույթից ինչոր բանով պետք է օգնենք նաև քաղաքինԿոչ կանենք բոլոր այն կազմակերպություններինորոնք գործունեություն են ծավալում Երևանում ևեթե ի վիճակի ենկարող են օգնելիրենց լուման ներդնեն քաղաքի բարօրության համար»,-ասում է«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հայկ Իսրայելյանը:
«Հեղափոխության շնորհիվ մեզ նման ոչ մեծ հնարավորություն ունեցող մարդիկ կարողացան համախմբվելստեղծել ընկերություն ու նաև այդպիսի քայլով հանդես գալԱմռանը հիշում եք՝ ինչ իրավիճակ էր քաղաքումԸնկերության չորս հիմնադիրներով որոշեցինք քաղաքի համար անել մի բանորը կլինի նաև օրինակԴա ի սրտե եղել է մեր ցանկությունը»,-ասում է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ համահիմնադիր Արմեն Ասատրյանը:
«Հասկանալովթե ինչ խնդիրներ կան քաղաքի մաքրության ապահովման ոլորտում ես եմ առաջարկելոր եթե ինչոր ձևով կարող ենք օգտակար լինելապա ասեն մեզՈրևէ բան ստանալու ակնկալիք չունեինքԵս արել եմ դա զուտ մարդասիրական նպատակներով՝ իմ քաղաքի ու երկրի համարԿարծում եմ՝ բոլորն էլ պետք է նման քայլի գնան»,- նշում է «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր Էդվարդ Աբրահամյանը:
Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված գործելաոճ է:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններինայն անձանցովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երևանի համարՍա շատ կարևոր գործընթաց էորովհետև թեև Երևաննիհարկեունի իր բյուջենբայց այն խնդիրներըորոնք մենք պետք է լուծենք շատ ավելի շատ են քան բավարարում է բյուջենԵվ ուստի մեզ պետք է մեր հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,-ասել էր քաղաքապետը:
Քաղաքը գործարարներից ընդունում է և ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը: