Home Միջազգային McDonald’s-ը թողարկել է հագուստի իր առաջին հավաքածուն

McDonald’s-ը թողարկել է հագուստի իր առաջին հավաքածուն

Արագ սննդի հսկան՝ McDonald’s-ը, ներկայացրել է հագուստի իր առաջին հավաքածուն, գրում է MSN-ն:

Հավաքածուն, որը բաղկացած է 20 նմուշից, ոգեշնչված է McDonald’s-ի լոգոտիպով և արագ սննդի սիրելի ուտելիքներով՝ համբուրգերներ, ֆրի:

Թեև սա McDonald’s-ի հագուստի առաջին հավաքածուն է, տարիների ընթացքում արագ սննդի կետն իր դեղին ու կարմիր գույներով ոգեշնչել է մի շարք մոդելավորողների. 2014 թվականին Moschino նորաձևության տան աշուն/ձմեռ հավաքածուի ժամանակ իտալական նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Ջերեմի Սքոթը ներկայացրել էր McDonald’s-ի կարմիր և դեղին գույնի լոգոտիպով ոգեշնչված պայուսակներ:

Տեսականին այժմ հասանելի է միայն Միացյալ Նահանգներում:

McDonald՛s-ը հիմնադրվել է 1948 թվականին՝ Մորիս և Ռիչարդ Մաքդոնալդ եղբայրների կողմից: Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ Գլխամասը գտնվում է ԱՄՆ-ում: