Home Միջազգային Ռուսաստանը Եվրոպային առանց գազ չի թողնի

Ռուսաստանը Եվրոպային առանց գազ չի թողնի

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Եվրոպան չմնա առանց գազի։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Աթենքում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Պանկինը նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև գազի հարցը լուծելու համար քիչ ժամանակ է մնացել:

Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը Ռուսաստանին անվանել է Եվրոպային էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար և հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը նույնպես էգոիստություն չի դրսևորի այս հարցում: Ըստ Պանկինի, այս պահին գազի հարցում կան և՛ դրական, և՛ զսպող ազդանշաններ: