Home Քաղաքականություն Բնակչությունը պետք է իմանա՝ համատիրության վճարները պարտադիր չեն․ Մելքումյան

Բնակչությունը պետք է իմանա՝ համատիրության վճարները պարտադիր չեն․ Մելքումյան

Ազգային ժողովում համատիրությունների ոլորտի կանոնակարգումների փոփոխությունները քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համատիրության վճարը պարտադիր վճար չէ։ Նա ասաց, որ պետք է նայել պայմանագրերը։

Մելքումյանը նշեց, որ համատիրությունների վճարները հիմնականում ծախսվում են աշխատավարձերի վրա ու երբեմն՝ «մի հատ լամպուշկա են փոխում»։ Պատգամավորն ասաց, որ եթե ծառայություններ չեն մատուցվում, ապա բնակիչը պարտավոր չէ վճարել դրանց համար։

«Եթե չի սպասարկում, մի´ տուր։, կամ եթե սպասարկում է, էդ ամսվանը տուր։ Մեր բնակչությունը պետք է իմանա՝ այս վճարը օրենքով սահմանված պարտադիր վճար չէ»,- ասաց Մելքումյանը։

«Հիմա Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ, որ վճարեն», – ամբիոնից հեռացող Մելքումյանին հարցրեց նիստը վարող Արարատ Միրզոյանը։

Այդ ընթացքում քննարկվում էր նախագիծ, որով առաջարկվում էր համատիրության վճարումները իրականացնել բանկային փոխանցումներով։