Home Միջազգային Ռուսական հեռուստաալիքի եթերում առաջին անգամ «միջուկային ճամպրուկը» ցուցադրել են բաց վիճակում (տեսանյութ)

Ռուսական հեռուստաալիքի եթերում առաջին անգամ «միջուկային ճամպրուկը» ցուցադրել են բաց վիճակում (տեսանյութ)

Ռուսական «Звезда» հեռուստաալիքն առաջին անգամ ցուցադրել է բաց վիճակում գտնվող «միջուկային ճամպրուկի» կադրերը: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը:

Այն մասին, թե ինչ է գտնվում այդ «ճամպրուկի» ներսում, պատմել է հաղորդավար Ալեքսեյ Եգորովը՝ «Военная приемка» հեռուստահաղորդման եթերում:

Ինչպես երևում է կադրերում՝ «արձակման» կոճակը սպիտակ է, և ոչ կարմիր, և իր չափերով չի տարբերվում մյուս կոճակներից:

Ալեքսեյ Եգորովը հայտնել է, որ «միջուկային ճամպրուկը» մշտապես գտնվում է սպայի մոտ, որը պարտավոր է միշտ գտնվել գերագույն գլխավոր հրամանատարի կողքին:

Նա պատմել է նաև, որ ճամպրուկի բաղադրիչներից մեկն էլ անհատական ֆլեշ-քարտն է:

«Նկատեք մի փաստ. սա 50 տարվա հնության «ճամպրուկ» է, բայց առաջին անգամ է թույլատրվում այն բաց վիճակում ցուցադրել հեռուստատեսությամբ»,- հավելել է Եգորովը:

Այլ մանրամասներ ներկայացնելուց նա հրաժարվել է: