Home Տնտեսություն Հայաստանում գնաճի ցուցանիշներն ամենացածրերից են աշխարհում. վարչապետ

Հայաստանում գնաճի ցուցանիշներն ամենացածրերից են աշխարհում. վարչապետ

Հայաստանն այսօրվա դրությամբ միջազգային մակարդակով գնաճի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներից մեկն է։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Պարենի համաշխարհային կազմակերպությունը գրանցել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքների գները թանկացել են 6 տոկոսով։ «Հայաստանում սննդամթերքները թանկացել են ընդամենը 0,1 տոկոսով։ Ի՞նչ կապ ունի կառավարությունն այս ամենի հետ։ Ամենաուղղակի։ Շնորհիվ մոնոպոլիաների դեմ պայքարի մեզ հաջողվում է գնաճը պահել ահա այսպիսի աննախադեպ ցածր եւ կայուն մակարդակի վրա։ Ընդ որում՝ Հայաստանը, եթե միակը չէ, ապա առնվազն այն քիչ երկրներից է, որտեղ սեպտեմբերին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է դեֆլյացիա։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ք արդյոք աշխարհում գտնել նման երկրորդ երկիր»,- ասել է վարչապետը։