Home Միջազգային Ֆինլանդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ֆինլանդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անտի Ռինեն երեքշաբթի հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյին, որը հավանություն է ստացել, հայտնում է Ilta-Sanomat-ը:

«Ես հրաժարականն ընդունում եմ եւ ձեզ խնդրում եմ ձեր պարտականությունները կատարել [մինչեւ նոր կառավարության նշանակումը]»,- ասել է Նիինիստյոն: