Home Քաղաքականություն Քաղաքական մեծամասնությունը դեմ է ԱԱԾ, ոստիկանության պետերի մասին նախագծին

Քաղաքական մեծամասնությունը դեմ է ԱԱԾ, ոստիկանության պետերի մասին նախագծին

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելուն, նրանց «դրսից» նշանակելու հնարավորություն տալուն իմքայլական մեծամասնությունը կողմ է։ Դեմ է դրա ձևին։

ԼՀԿ խմբակցության առաջարկած և Էդմոն Մարուքյանին երկայացրած նախագիծը հենց ձևն էր, որն էլ ընդունելի չէ իմքայլականների համար։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել նախագծին, երկրորդ ընթերցմամբ՝ բացասական։

Վարդանյանը դա բացատրեց Սահմանադրության կարգավորումներով։ Ասաց, որ ներկա Սահմանադրության կարգավորումները թույլ չեն տալիս այդպիսի փոփոխություններ անել։ Պատգամավորն առաջարկեց այս հարցը դիտարկել նաև Սահմանադրության առաջիկա փոփոխությունների նախաձեռնության շրջանակներում։