Home Քաղաքականություն Սուրբ կովը. Politik.am

Սուրբ կովը. Politik.am

Politik.am-ը գրել է. «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի օր է բողոքի ակցիաներ է իրականացում Գլխավոր դատախազության դիմաց։ Կազմակերպությունն ու իրենց միացած բազմաթիվ քաղաքացիները պահանջում են գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հրաժարականը։

Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը նախկին իշխանությունների ամենավառ դեմքերից մեկն է։ Նա, ըստ Նիկոլ Փաշինյանի մասնակիցն է եղել մի շարք աղմկահարույց գործերի կոծկմանը։

Եվ հիմա, երբ նոր իշխանությունները նախկինների հետ կապված բոլոր գործիչներին համարում են հանցավոր, պետության միջոցները թալանած և ժողովրդին կեղեքողներ՝ անհասկանալի է, թե ինչու են խնայում Արթուր Դավթյանին։ Դավթյանը նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնայներից միակն է, որը նորերի համար սուրբ կովի կարգավիճակ ունի և անձռնմխելի է։

Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները չէին կարող նորերի հիշատակած հանցագործություններ իրականացնել, եթե դրան մասնակից չլինել գլխավոր դատախազությունը և դատախազը մասնավորապես։ Եվ հիմա Դավթյանի պաշտոնավարումը ուղիղ վկայությունն է, որ իշխանության եկած թիմի համար 2018 թվականին եղածը հեղափոխություն չի եղել։