Home Հիմնական ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու համար հետո պատասխան են տալու. Ծառուկյան

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու համար հետո պատասխան են տալու. Ծառուկյան

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է», – ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան պետք է հեռացնել աշխատանքից, ոչ թե առաջարկեն թոշակի գնալ:

«Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի», – հավելեց նա:

Դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժը պնդում է, որ այդպես է լուծում ՍԴ-ում ստեղծված ծգնաժամը՝ Ծառուկյանը հակադարձեց.

«Թող մեզ ցույց տան, որ ճգնաժամ, լճացում կա, մենք համաձայնենք, բայց այդպիսի բան չկա: Առանց աշխատելու համ թոշակ են տալիս, համ աշխատավարձ: Մենք դրան կողմնակից չենք լինելու, կատարողներն էլ պիտի հասկանան, որ հետո պատասխան են տալու դրա համար: Մենք դեմ ենք քվեարկելու»: