Home Քաղաքականություն Ու՞ր է առարկայականի մասին հայկական կողմի պատկերացումները ներկայացնողները՝ ԱԳՆ, Խորհրդարանական հանձնաժողովներ

Ու՞ր է առարկայականի մասին հայկական կողմի պատկերացումները ներկայացնողները՝ ԱԳՆ, Խորհրդարանական հանձնաժողովներ

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի կարծիքով վաղը կտրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առարկայական բանակցությունների մեկնարկը։
Հիմա առանց ավելորդ բառամթերքի հասկանանք, թե ինչ է ասել Մամեդյարովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, ի դեպ,
նույն ինքը Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության պատասխանատուն,
նույն ինքը Արցախն Ադրբեջանի մաս համարող,
հայերին օկուպացիայի մեջ մեղադրող արտաքին գործերի նախարար Մամեդյարովը կարծում է, որ վաղն է առարկայականի օրը։
Պարզից էլ պարզ է, թե նրա կողմից ինչը կարող է համարվել առարկայական կամ այլ կերպ ասած ինչպիսի հիմքեր պետք է ունենա վերջինս կարծելու, որ իրենց համար ամեն ինչ բարենպաստ է լինելու և արդեն նախատրամադրում է միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին։
Մամեդյարովի այս հայտարարությունը ու մեր կողմից սրա վերաբերյալ արձագանքի բացակայությունը խոսում է լռելյայն համաձայնության մասին, որ իբր թե հիմա են սկսվելու առարակայականները։
Այսինքն, նախկինում ունեցած մեր կառուցողական բանակցային իմիջը ջանում են ամեն կերպ հանել ազդեցության շրջանակներից։
Իհարկե, Մամեդյարովը չէր կարող մեր դիվանագիտական ու բանակցային հաղթանակները, որոնք ամրագրվել են մի շարք փաստաթղթերով ու պայմանավորվածություններով (օրինակ, Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնև) համարել առարկայական։
Իսկ, թե ինչն է նա համարում առարկայական դժվար չէ կռահել։
Ու՞ր է առարկայականի մասին հայկական կողմի պատկերացումները ներկայացնողները՝ ԱԳՆ, Խորհրդարանական հանձնաժողովներ։

Հ.Գ Իսկ Արցախում ադրբեջանական բնակչության ու նրանց անվտանգության հանգամանքի մասին բարձրաձայնումների նպատակների գնահատումը թողնում եմ Ձեզ։