Home Հասարակություն Ոստիկանությունը սադրանք է հրահրել. Արծվիկ Մինասյան

Ոստիկանությունը սադրանք է հրահրել. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ երիտասարդ ցուցարարների կատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։

«Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում

Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։ Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը։ Արայիկ Հարությունյանը հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։