Home Քաղաքականություն Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են

Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են

Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են:

Իրենց ժողովրդի իշխանություն հռչակած մարդիկ ոստիկանական պատնեշներով և բիրտ ուժով են պատասխանում ոլորտային խնդիրները քննարկելու մեր երիտասարդ քաղաքացիների ցանկությանը:

Բերման ենթարկվածները անհապաղ ազատ պիտի արձակվեն:

Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը “հրաման էինք կատարում” բացատրությունը մարդկային առումով ոչ մեկին չի համոզելու: Երեսատեղ թողեք երկրում պարզ ճակատով մարդկանց նայելու համար:

Մանավանդ, շատ լավ տեղյակ ենք, թե ինքներդ որքան արդեն զզված այս իշխանություններից:

Հարգանքս այսօրվա ակցիայի մասնակիցներին: