Home Հասարակություն Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը դատարանում է

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը դատարանում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործն արդեն դատարանում է։ Այս մասին հաղորդվում է դատական-տեղեկատվական համակարգում։

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մութաֆյանը նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու եւ դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Սարգիս Գառնիկի Օհանջանյանի հետ գնացել է Երեւան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա.Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի եւ այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետեւի մուտքից ու հեռացել:

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Օհանջանյանընախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու եւ դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Նարեկ Լեւոնի Մութաֆյանի հետ գնացել է Երեւան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա.Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի եւ այն ուղիղ կապի միջոցով <<փորձենք օգնել ֆեմիդային>> վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետեւի մուտքից ու հեռացել:՜

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործը կքննի Տաթեւիկ Գրիգորյանը։