Home Միջազգային Մեքսիկայում մեկ օրում 127 մարդ է սպանվել

Մեքսիկայում մեկ օրում 127 մարդ է սպանվել

Մեքսիկայի իշխանությունները դեկտեմբերի 1-ին երկրի տարբեր շրջաններում 127 կանխամտածված սպանության դեպք են արձանագրել, ինչը համարվում է տարեսկզբից այդ երկրում 1 օրում տեղի ունեցած սպանությունների թվով գրանցված ամենաբարձր ցուցանիշը: Այս մասին հայտնել է Noticias MVS ռադիոկայանը, գրում է korrespondent.net-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերին երկրում գրանցվել է օրական մինչև 79 կանխամտածված սպանություն։ Այս տարի բռնության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Գուանախուատո նահանգում, Մեխիկոյում, Խալիսկո և Գերերո նահանգներում:

Դեկտեմբերի 1-ին իր ելույթում երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հանցավորության մակարդակի նվազեցումը համարել է իր կառավարության առջև ծառացած ամենագլխավոր խնդիրը:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Մեքսիկայում կանխամտածված սպանությունների զոհ է դարձել ավելի քան 29,5 հազար մարդ