Home Միջազգային Ֆրանսիայում չեղյալ են հայտարարել եղանակային վտանգի «կարմիր» մակարդակը

Ֆրանսիայում չեղյալ են հայտարարել եղանակային վտանգի «կարմիր» մակարդակը

Եղանակային վտանգի «կարմիր» մակարդակը, որը մտցվել էր Ֆրանսիայի հարավում հզոր վարարումների պատճառով, չեղարկվել է, տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, ֆրանսիական օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել էր, որ Վար եւ Մերձափնյա Ալպեր դեպարտամենտներում (Ֆրանսիայի հարավ-արեւելք) մտցվել է եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ ուժեղ անձրեւների եւ վարարումների պատճառով։